Այսօր ընդդիմության առաջնորդ, վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանը հանդիպում է ԱԺ խմբակցությունների հետ։ Չնայած ի սկզբանե ակնհայտ է, որ և «Ծառուկյանը», և ՀՅԴ -ն քվեարկելու են Փաշինյանի օգտին։
«Ելք» խմբակցության նիստում Նիկոլ Փաշինյանին առաջադրեցինք ՀՀ վարչապետի թեկնածու»,- ֆեյսբուքի իր էջում գրել է «Ելք» խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանը։
Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն պատրիարք և Ամենայն Հայոց կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ապրիլի 29-ին հանդիպել է ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանի, ՀՀ Պնախարարի պաշտոնակատար Վիգեն Սարգսյանի և ՀՀԿ փոխնախագահ, ԱԺ պատգամավոր Արմեն Աշոտյանի հետ:
ՀՅԴ-ն մայիսի 1-ին վարչապետի ընտրության հարցով հայտարարությամբ է հանդես եկել: «Վարչապետի միասնական թեկնածուի և քաղաքական օրակարգի շուրջ համախոհությունը, որի անհրաժեշտության մասին հայտարարել էինք, կարող է դառնալ իրականություն։
«ՀՅԴ-ն դեռ վերջնական որոշում չունի, բայց կարծում ենք, որ մեր երեկվա հայտարարության համատեքստում՝ առաջադրման դեպքում կպաշտպանենք Նիկոլ Փաշինյանի թեկնածությունը»`ասել է ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցիչ Արսեն Համբարձումյանը:
«Ծառուկյան» դաշինքը վարչապետի թեկնածու չի առաջադրելու, այլ սատարելու է Նիկոլ Փաշինյանին որպես ՀՀ վարչապետի թեկնածու` «Կենտրոն» ՀԸ եթերով հայտարարեց «Ծառուկյան» դաշինքի խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանը:
Այսօր հանդիպել ենք ՀՀ նախկին նախագահ Սերժ Սարգսյանին ու վարչապետի պաշտոնակատար Կարեն Կարապետյանին` լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀԿ մամուլի խոսնակ, ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը:
Ռուսաստանը սկզբունքորեն չի կարող զիջել «Զանգեզուրի միջանցք» կոչեցյալը թուրքական աշխարհին ու գլոբալ արևմուտքին, քանի որ դրա հետ կապված գլոբալ ռիսկերը նույն կարգի են, ինչ ուկրաինական դեպքում, քանի որ այն ուղիղ ճանապարհ է բացում դեպի Կասպից ծովի ավազանն ու դեպի Միջին Ասիա՝ դրանից բխող բոլոր հետևանքներով...